76-րդ Վենետիկի Կինոփառատոն

admin

12 April 2019

No Comments

76-րդ Վենետիկի Կինոփառատոն

Վենետիկի կինոփառատոնը աշխարհում ամենահին կինոփառատոններից մեկն է, որը հիմնադրվել է 1929 թվականին Վենետիկյան Բիեննալեի նախագահ Լուչանո Դե Ֆեոնի եւ հայտնի քանդակագործ Անտոնիո Մաաինին, Գյուստոս Ջուզեպպե Վոլպիի կողմից․ Այն անսկացվում է ամեն տարի օգոստոսի վերջին Վենետիկի Լիդո կղզում, հայտնի Պալացցո դել Չինեմայի (Palazzo del Cinema) պատերի ներսում․

 

Ավելի քան 75 տարվա ընթացքում այս կինոփառատոնը բեմահարթակ է եղել ամենահայտնի միջազգային դերասանների եւ ռեժիսորների համար, ովքեր հանդիսանում են ոլորտի առաջատար գործիչներ:

 

1935 թ.-ից փառատոնը դարձել է ամենամյա։ Գլխավոր մրցանակը Ոսկե առյուծն է։ Շնորհվում են Արծաթե առյուծՎոլպի գավաթ (թարգմանվում է Աղվեսի գավաթ) և ժյուրիի մրցանակներ։

 

Գոյություն ունեն այլ հայտնի կինոփառատոններ, որոնք եվրոպական մակարդակով նույնպես բարձր հռչակ են վայելում:  Կաննի փառատոնը հիմնվել է 1946թ․ին Ֆրանսիայում և անցկացվում է ամեն տարի գարնանը, մինչ Բեռլինի կինոփառատոնը, որը հիմնադրվել է 1951թ․-ին անցկացվում է յուրաքանչյուր տարվա ֆետրվար ամսին:

 

Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ներկայացվել են նաև հայ ռեժիսորների ֆիլմերը, որոնք արժանացել են տարբեր մրցանակների ժյուրիի կողմից: Այսպիսով, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշի՛ր» ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի 72րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում: 2017թ․-ին ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի La Villa («Առանձնատուն»)  ֆիլմն ընդգրկվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում: Իսկ Վենետիկի 71-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի շրջանակներում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ, որը հեղինակել է  թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը: «Սպի» վերնագրով գեղարվեստական կինոնկարում ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը մարմնավորում է թուրքական Մարդինում ապրող հայ տղամարդու, ով մազապուրծ լինելով 1915-ի Հայոց ցեղասպանությունից, իր երկու դուստրերին փնտրելու համար ուղևորվում է ԱՄՆ։

 

Այս տարի 76-րդ կինոփառատոնը կանցկացվի Վենետիկի Լիդո կղզում, օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում, Ալբերտո Բարբերիի ղեկավարությամբ: Ինչպես միշտ, փառատոնի գլխավոր մրցանակն է քաղաքի խորհրդանիշ համարվող “Ոսկե առյուծը”:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Apartment Search

BOOK ONLINE

CHECK-IN

28

Sep
CHECK-OUT

29

Sep

1 GUEST